Jump to content

Սթրեյզանդի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սթրեյզանդի էֆեկտ (անգլ.՝ Streisand effect), սոցիալական ֆենոմեն, որն արտահայտվում է այն հանգամանքով, որ որոշակի տեղեկատվությունը հանրային հասանելիությունից (գրաքննություն[1]) հանելու փորձը հանգեցնում է միայն դրա ավելի լայն տարածմանը (սովորաբար համացանցի միջոցով)։ Օրինակ՝ լուսանկարի, ֆայլի, տեքստի կամ թվի (օրինակ՝ իրավաբանական մեթոդներով) հասանելիության սահմանափակման փորձը հանգեցնում է այլ սերվերների վրա տվյալ տեղեկատվության կրկնօրինակման, ֆայլային ցանցերում դրա հայտնվելուն կամ այլ տիրաժավորման[2][3]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ափի թիվ 3850 լուսանկարը California Coastal Records Project նախագծից, որի վրա պատկերված է Սթրեյզանդի տունը (2000)

«Սթրեյզանդի էֆեկտ» տերմինը տարածվել է 2003 թվականին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Բարբրա Սթրեյզանդը դիմել էր դատարան լուսանկարիչ Քենեթ Ադելմանից (անգլ.՝ Kenneth Adelman) և Pictopia.com կայքից 50 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով այն պատճառով, որ իր տան լուսանկարը հասանելի է դարձել Կալիֆոռնիայի ափի ավելի քան 12,200 այլ լուսանկարների մեջ[4][5][6]։ Ադելմանը պնդել է, որ լուսանկարել է տունն ափին գտնվող այլ տների հետ միասին, California Coastal Records Project նախագծի շրջանակներում, որն ուսումնասիրում է ափերի էրոզիան կառավարության թույլտվությամբ և պատվերով (անգլ.՝ government-sanctioned and government-commissioned)[7][8]։

Մինչ Սթրեյզանդի փաստաբանների դատական հայց ներկայացնելը, թիվ 3850 լուսանկարը (որի վրա պատկերված է Սթրեյզանդի տունը) նախագծի կայքից ներբեռնվել էր ընդամենը 6 անգամ, որոնցից երկու ներբեռնումներն իրականացվել են հենց փաստաբանների կողմից[9]: 2004 թվականի մայիսի 10-ին դատարանը մերժել է Սթրեյզանդի պահանջները և պահանջել է, որ Սթրեյզանդը փոխհատուցի Ադելմանի դատական ծախսերը 154 հազար դոլարի չափով[10]։

Ավելի ուշ լրագրող Փոլ Ռոջերսը նկատել է, որ հայցի մասին տեղեկատվության տարածման արդյունքում Սթրեյզանդի տան լուսանկարը համացանցում շատ տարածված է դարձել։ Մասնավորապես, դատարան հայց ներկայացնելուց մեկ ամիս անց պատկերը դիտվել է ավելի քան 420 հազար այցելուի կողմից[11]։

Ադելմանը հայտարարել է, որ դատական հայցի մասին տեղեկատվությունն իր վեբ կայքում գրավել է ավելի քան մեկ միլիոն այցելուների ուշադրությունը, իսկ լուսանկարն իր ֆոտոարխիվում օգտագործել է Ասսոշեյթեդ Պրես լրատվական գործակալությունը, և դա, իր հերթին, հանգեցրել է բազմաթիվ թերթերի կողմից վերատպմանն ամբողջ աշխարհում[12]։

Իսկ հենց տերմինն առաջին անգամ օգտագործվել է 2005 թվականի սկզբին Մայք Մասնիկ անունով բլոգերի կողմից, որը Techdirt.com հայտնի բլոգի հիմնադիրն ու հաղորդավարն էր[13][14]։

  • MDMA-ի օգտագործման հետ կապված բրիտանացի աշակերտուհի Լի Բեթսի մահվանից հետո 1995 թվականին լայն քարոզչական արշավ է ծավալվել էքստազիի վնասակարության մասին։ Անգլիայի հյուսիս-արևելքում իրականացված հետազոտությունները թույլ են տալիս եզրակացնել, որ արշավը նպաստել է էքստազիի մասին տեղեկությունների տարածմանը և, որպես հետևանք, երիտասարդներին դրդել է փորձել այն[15]։
  • 2007 թվականի ապրիլին փորձ է արվել արգելափակել Digg կայքի միջոցով AACS համակարգի կոդավորման բանալիներից մեկի տարածումը։ Մի քանի հայտնի կայքերին նախազգուշական նամակներ են ուղարկվել, որոնք պահանջել են դադարեցնել տեղեկատվության անօրինական տարածումը (cease-and-desist letters), բայց դա հանգեցրել է միայն բանալիի զանգվածային տարածմանը տարբեր ձևաչափերով այլ կայքերում և չաթերում։ Որոշ մարդիկ բանալի պարունակող համարն անվանել են «համացանցի ամենահայտնի թվերից մեկը»[16]։ Մեկ ամսվա ընթացքում բանալին հրապարակվել է ավելի քան 280 հազար էջի վրա, տարածվել է շապիկների վրա և դաջվածքների տեսքով, հիշատակվել է երգի մեջ, որի տեսահոլովակը ՅուԹյուբում դիտվել է ավելի քան 45 հազար անգամ։ Նաև ստեղծվել է խոսքի ազատության դրոշը, որի գույներով կոդավորված է բանալին[12]։
  • 2008 թվականի հունվարին «Սայենտոլոգիայի եկեղեցի» կազմակերպությունն անհաջող կերպով փորձել է ստիպել որոշ կայքերին հեռացնել Թոմ Քրուզի հետ տեսահարցազրույցը, որտեղ քննարկվում էր կրոնական կազմակերպությունը։ Այդ փորձերը հանգեցրել են «Չանոլոգիա» նախագծի ստեղծմանը[17][18][19]։
  • 2008 թվականի դեկտեմբերի 5-ին Internet Watch Foundation (IWF) ոչ կառավարական բրիտանական կազմակերպությունը մանկական պոռնոգրաֆիա պարունակող կայքերի սև ցուցակում է ներառել Վիքիպեդիայի Virgin Killer հոդվածը գերմանական Սքորպիոնս խմբի 1976 թվականի երաժշտական ալբոմի մասին՝ հայտարարելով, որ ալբոմի շապիկին բերված է երեխայի պոտենցիալ անօրինական պատկեր[17]։ Հոդվածն արագ դարձել է կայքում ամենաայցելվողներից մեկը, իսկ գրաքննության հանրային քննարկման պատճառով պատկերը տարածվել է համացանցում բազմաթիվ կայքերում[20]։ Ավելի ուշ IWF-ը հայտնել է BBC News լրատվական կազմակերպությանը, որ IWF-ի խնդիրն է նվազեցնել համացանցում երեխաների ոչ պատշաճ պատկերների առկայությունը, սակայն այս դեպքում դրա փորձերը միայն հակառակ ազդեցություն են ունեցել[21]։ Այս էֆեկտը նշվել է IWF-ի կողմից հայտարարության մեջ, որը բացատրել է Վիքիպեդիայի էջի ջնջումը սև ցուցակից[22][23]։
  • 2010 թվականի դեկտեմբերին ՎիքիԼիքս կայքը ենթարկվել է DDoS հարձակումների և արգելափակումների ինտերնետ-մատակարարների կողմից ԱՄՆ դիվանագիտական հեռագրերի արտահոսքի հրապարակումից հետո։ ՎիքիԼիքս նախագծին համակրող բազմաթիվ մարդիկ ստեղծել են կայքի հայելիներ, որպեսզի դժվարացնեն տեղեկատվության անհապաղ գրաքննումը[24][25]։
  • 2013 թվականի ապրիլի սկզբին Ներքին հետախուզության գլխավոր վարչությունը (ՆՀԳՎ)՝ ֆրանսիական հետախուզական համայնքի հատուկ ծառայությունը, ստիպել է ֆրանսերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներից մեկին հեռացնել Պիեռ-սյուր-Օտի ռազմական ռադիոկայանի մասին հոդվածը՝ սպառնալով քրեական հետապնդմամբ։ Սկզբում ՆՀԳՎ-ն փորձել է հասնել հոդվածի հեռացմանը Վիքիմեդիա հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչների միջոցով, սակայն մերժում է ստացել, քանի որ հոդվածը պարունակում էր միայն հանրամատչելի տեղեկատվության ընտրություն, որն արվել էր ստուգման պահանջներին համապատասխան։ Այն դարձել է կայքի ամենահայտնի հոդվածներից մեկը (2013 թվականի ապրիլի 8-ի դրությամբ). կատարվել են նրա մի քանի տասնյակ թարգմանություններ այլ լեզուներով Վիքիպեդիայի բաժիններում[26][27][28]։ Վիքիմեդիա հիմնադրամը հանրային հայտարարություն է հրապարակել[29][30]։
  • 2015 թվականի հունիսին Աստրախանի մարզի Չեռնոյարսկի շրջանի դատախազը պարզել է, որ ռուսերեն Վիքիպեդիայի «Чарас» («Չարաս») վերնագրով հոդվածում մանրամասն տեղեկատվություն է պարունակվում թմրանյութերի պատրաստման մասին, նշված են դրանց բաղկացուցիչներն ու դեղաչափը, և պահանջել է սահմանափակել այդ անօրինական տեղեկատվության հասանելիությունը[31]։ Աստրախանի մարզի Չեռնոյարսկի շրջանային դատարանը եկել է այն եզրակացության, որ հոդվածում պարունակվող տեղեկատվությունն արգելված է՝ որպես թմրամիջոցների պատրաստման մեթոդների մասին տեղեկությունների տարածմանն ուղղված թմրամիջոցների քարոզչություն։ Հոդվածում տեղադրված տեղեկատվությունը դատարանի կողմից ճանաչվել է «տեղեկատվություն, որի տարածումը Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված է»[31]։ Ռոսկոմնադզորը Վիքիպեդիային ծանուցում է ուղարկել հոդվածը արգելափակելու պահանջով, սակայն հոդվածը չի հեռացվել, և Վիքիպեդիան երկրի որոշ շրջաններում ենթարկվել է կարճատև արգելափակման։ ԶԼՄ-ներում վեճի լայն հիշատակման և Ռոսկոմնադզորի՝ ամբողջ Վիքիպեդիան արգելափակելու սպառնալիքների պատճառով «Չարաս» հոդվածի հաճախելիությունը զգալիորեն աճել է[32][33][34][35], որոշ ժամանակ նա զբաղեցրել է 2-րդ տեղը[36][37] ռուսերեն Վիքիպեդիայի ամենաայցելվող էջերի ցանկում[35]։ Որոշ լրատվամիջոցներ հաճախելիության այս աճն անվանել են Սթրեյզանդի էֆեկտի դրսևորում[38]։
  • 2017 թվականի հունիսի 23-ին Ռոսկոմնադզորի ղեկավարը նախազգուշացրել է Տելեգրամ մեսենջերի հնարավոր արգելափակման մասին՝ «Յարովայի օրենքի» շրջանակներում ռուսական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու դեպքում[39]։ Դրանից հետո ԱԴԾ-ն հայտնել է ահաբեկիչների կողմից Տելեգրամի օգտագործման մասին 2017 թվականի ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը նախապատրաստելիս[40]։ Այս հայտարարություններից հետո Տելեգրամի ժողովրդականությունը կտրուկ աճել է[41], և այն հայտնվել է App Store-ի թոփ առաջին հորիզոնականին[42][43]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://ro.uow.edu.au/lhapapers/1884/ The Streisand Effect and Censorship Backfire, International Journal of Communication 9 (2015): 656—671.
  2. Mugrabi, Sunshine (2007 թ․ հունվարի 22). «YouTube—Censored? Offending Paula Abdul clips are abruptly taken down». Red Herring. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին. «Another unintended consequence of this move could be that it extends the kerfuffle over Ms. Abdul's behavior rather than quelling it. Mr. Nguyen called this the 'Barbra Streisand effect', referring to that actress's insistence that paparazzi photos of her mansion not be used»
  3. Canton, David (2005 թ․ նոյեմբերի 5), «Today's Business Law: Attempt to suppress can backfire», London Free Press, Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 17-ին, Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին, «The 'Streisand effect' is what happens when someone tries to suppress something and the opposite occurs. The act of suppressing it raises the profile, making it much more well known than it ever would have been.» Արխիվացված 2007-09-27 archive.today
  4. California Coastal Records Project — Image 3850 — «Streisand Estate, Malibu» — оригинальная фотография на сайте проекта California Coastal Records.
  5. Josh Bernoff; Charlene Li Groundswell: Winning in a World Transformed by Social Technologies. — Boston, Mass: Harvard Business School Press, 2008. — С. 7. — ISBN 1-4221-2500-9
  6. Since When Is It Illegal to Just Mention a Trademark Online?, techdirt.com.
  7. «Barbra Sues Over Aerial Photos». The Smoking Gun. 2003 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. http://www.californiacoastline.org/streisand/lawsuit.html Информация об иске на сайте California Coastal Records Project. Включает чек с требованием к Аделману оплатить 177107 долларов судебных расходов.
  9. Tentative ruling, SC077257, 3 Dec 2003, page 6: «Image 3850 was download six times, twice to the Internet address of counsel for plaintiff».
  10. EXAMPLES OF FRIVOLOUS LAWSUITS / United States House Committee on the Judiciary, September 13, 2004(անգլ.).
  11. Rogers, Paul (2003 թ․ հունիսի 24). «Photo of Streisand home becomes an Internet hit». San Jose Mercury News, mirrored at californiacoastline.org. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  12. 12,0 12,1 Andy Greenberg (2007 թ․ մայիսի 11). «The Streisand Effect». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին. «The phenomenon takes its name from Barbra Streisand, who made her own ill-fated attempt at reining in the Web in 2003. That's when environmental activist Kenneth Adelman posted aerial photos of Streisand's Malibu beach house on his Web site as part of an environmental survey, and she responded by suing him for $50 million. Until the lawsuit, few people had spotted Streisand's house, Adelman says—but the lawsuit brought more than a million visitors to Adelman's Web site, he estimates. Streisand's case was dismissed, and Adelman's photo was picked up by the Associated Press and reprinted in newspapers around the world.»
  13. For 10 Years Everyone’s Been Using 'The Streisand Effect' Without Paying; Now I’m Going To Start Issuing Takedowns // Techdirt[[Special:Permalink/|]]
  14. Streisand Effect // Know Your Meme
  15. Коллин М., Годфри Дж. Изменённое состояние: история экстази и рейв-культуры / Пер. с англ. И. Шебукова. — 2-е, доп. изд. — М.: Ультра-Культура, 2004. — С. 339. — 360 с. — ISBN 9785980420499
  16. Brad Stone (2007 թ․ մայիսի 3). «In Web Uproar, Antipiracy Code Spreads Wildly». «The ironic thing is, because they tried to quiet it down it's the most famous number on the Internet.» {{cite news}}: Unknown parameter |published= ignored (օգնություն)
  17. 17,0 17,1 Arthur, Charles (2009 թ․ մարտի 20). «The Streisand effect: Secrecy in the digital age». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  18. «The Streisand Effect: When Internet Censorship Backfires». Complex. 2009 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  19. «What is 'The Streisand Effect'?». The Daily Telegraph. London. 2009 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  20. Moses, Asher (2008 թ․ դեկտեմբերի 8). «Wikipedia added to child pornography blacklist». Sydney Morning Herald. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 9-ին.
  21. «IWF backs down on Wiki censorship». BBC News. 2008 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 9-ին.
  22. «IWF statement regarding Wikipedia webpage». Internet Watch Foundation. 2008 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 9-ին.
  23. «Living with the Streisand Effect». International Herald Tribune. 2008 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  24. Agence France-Presse (2010 թ․ դեկտեմբերի 5). «How the Barbra Streisand Effect keeps WikiLeaks online». Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  25. Beware the Streisand effect, K VAIDYA NATHAN // The financial express, 17.12.2010
  26. Geuss, Megan. «Wikipedia editor allegedly forced by French intelligence to delete "classified" entry». ArsTechnica. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին. «As French blog Numérama points out, the situation is the definition of the Streisand Effect.»
  27. LA DCRI S’ATTAQUE À WIKIPÉDIA ET DÉCOUVRE «L’EFFET STREISAND» // Slate.fr, 06/04/2013(ֆր.)
  28. Geheimdienst blamiert sich mit Wikipedia-Löschung // Die Welt, 07.04.13(գերմ.): «Damit nicht genug der Demütigung, nun mussten die französischen Behörden auch noch den sogenannten Streisand-Effekt kennenlernen: Der nach der Sängerin Barbara Streisand benannte Effekt besagt, dass alle Inhalte im Internet, die durch Löschung unterdrückt werden sollen, dadurch erst recht in den Fokus des allgemeinen Interesses gerückt werden.»
  29. «Communiqué from the Wikimedia Foundation». 2013 թ․ ապրիլի 6.
  30. Французская контрразведка вынудила авторов «Википедии» удалить статью о военном объекте во Франции // ТАСС, 06.04.2013(ռուս.).
  31. 31,0 31,1 О. А. Серебренникова Решение Черноярского районного суда 2-290/2015 от 25 июня 2015 года.
  32. Ъ-Газета — Правила игры.
  33. А вот и не заблокируете: Султан Сулейманов — о том, как «Википедия» дразнила Роскомнадзор — Meduza.
  34. В 1000 раз выросла популярность запрещённой вики-статьи про наркотик, после того как Роскомнадзор публично «саботировал» блокировку материала → Roem.ru.
  35. 35,0 35,1 Блокировка «Википедии» повысила интерес к информации о наркотиках — Известия.
  36. Запрещённая статья Википедии «Чарас» получила взрывной рост посещаемости и стала одной из самых популярных в энциклопедии.
  37. Most visited on Russian Wikipedia this week, 25.08.2015Արխիվացված է Մայիս 1, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Wikitrends: Trends on Wikipedia, tools.wmflabs.org/wikitrends/ (архивировано сервисом webcitation.org).
  38. Екатерина Брызгалова. Как Роскомнадзор не заблокировал «Википедию» : Интернет-энциклопедия нашла изящный ответ на предписание чиновников // Ведомости : газета. — 2015. — № 3904 (27 Օգոստոսի).
  39. Ася Сотникова (2017 թ․ հունիսի 23). «Глава Роскомнадзора пригрозил Дурову блокировкой Telegram». РБК. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  40. Анна Трунина, Илья Рождественский, Анна Вовнякова (2017 թ․ հունիսի 26). «ФСБ заявила о подготовке теракта в метро Петербурга с помощью Telegram». РБК. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  41. Роман Рожков (2017 թ․ հունիսի 28). «Дискуссия Роскомнадзора с Telegram вызвала «эффект Стрейзанд»». Коммерсантъ. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  42. «Telegram настиг «эффект Стрейзанд»». Business FM. 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  43. «Telegram поднялся на 1-е место в рейтинге популярности в России среди программ для iPhone». Ведомости. 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]